Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Արցախի ճակատագիրը կախված է առաջին հերթին Արցախի հայության պայքարից, իսկ հետո` համայն հայության

Արցախի ճակատագիրը կախված է առաջին հերթին Արցախի հայության պայքարից, իսկ հետո` համայն հայության
22.05.2023 | 22:21

Ես չեմ հիշում, որ Վիշիի կառավարության ասածը, Անրի Ֆիլիպ Պետենի ասածը պարտիզանները կամ Դը Գոլը այդքան լուրջ քննարկեին։

Պետենի խոսքերը միայն դատարանում մանրազնին և լուրջ քննարկման առարկա դարձան։

Արցախը հանձնելու իրավունք չունեցող, անգամ Արցախի մասին խոսելու բարոյական իրավունք չունեցող մեկը ինչքան էլ ճանաչի կամ չճանաչի, Արցախի ճակատագիրը կախված է առաջին հերթին Արցախի հայության պայքարից, իսկ հետո` համայն հայության։

Իսկ Արցախի դատին դավաճանողներին Անրի Պետենը ուղեկից։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2404

Մեկնաբանություններ